ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեռնիգովում ազգայնականները գնդակահարել են քաղաքացիներին, որոնք հեռանալու թույլտվություն են խնդրել. ՌԴ ՊՆ

Չեռնիգովում ազգայնականները գնդակահարել են քաղաքացիներին, երբ վերջիններս խնդրել են իրենց քաղաքից հեռանալու թուլտվություն տալ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

 

Ըստ ռուսական պաշտպանական գերատեսչության՝ Չեռնիգովում թույլ չեն տվել քաղաքը լքել նաև հիվանդներին, որոնց թիվը հասնում է 60 հազարի:

 

Բացի այդ, ըստ հաղորդագրության, ուկրաինացի ազգայնականները պայթեցրել են Դեսնայի վրայով անցնող ճանապարհային կամուրջը:

 

Ռուս զինվորականներն արդեն հրապարակել են անօդաչու թռչող սարքերի կադրերը, որտեղ ուկրաինացի «ազգային գվարդիականները» արգելափակում են Չեռնիգովից մարդկանց տարհանումը։