ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բերդյանսկ նավահանգստում ռուսական նավեր են խոցվել․ NEXTA

Տեղեկանում ենք, որ Բերդյանսկ (Զապորոժիեի շրջան) նավահանգստում ռուսական նավեր են խոցվել։ Սպասում ենք պաշտոնական հաստատման կամ հերքման, գրում է NEXTA-ն։ 

 

Նշենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը մտել են Բերդյանսկ նավահանգիստ։

Հրապարակվել են նավերի ժամանման համապատասխան կադրեր, այդ թվում՝ արբանյակի կողմից գրանցված:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։