ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը «Բայրաքթար» է կիրառել. հայկական կողմը 2 զոհ ունի
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։
«Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ»,- նշված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Դադարեցվել է Արցախի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կ...
Ադրբեջանը կոչ է անում զինվորականներին պատրաստ լինել ժամանակակից սպառազինություն կիրառելուն
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում խորհրդակցության ժամանակ հ...
Ադրբեջանցիները բարձրացել են Քարագլուխ. չգիտենք ինչ կլինի. Փառուխի համայնքապետ
Ադրբեջանցիների հետ բանակցությունները արդյունք չեն տվել, դեռ Փառուխ գյուղում են, բարձրաձել են Քարագլուխ, մինչև հիմա այնտե...
Թուրքերն առանց կրակոցների առաջացել են. Թորոսյանը նշում է, թե որն է նպատակը
Փառուխում կատարվող իրադարձությունները ընթացել են մինչ այժմ առանց մարտական գործողությունների, այսինքն առանց կրակոցների առ...