Ադրբեջանցիները բարձրացել են Քարագլուխ. չգիտենք ինչ կլինի. Փառուխի համայնքապետ
Ադրբեջանցիների հետ բանակցությունները արդյունք չեն տվել, դեռ Փառուխ գյուղում են, բարձրաձել են Քարագլուխ, մինչև հիմա այնտեղ են: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը.
«Նույն վիճակն է, ոնց որ երեկ, ռուսները շարունակում են բանակցել, բայց բանակցության բան չի, չգիտենք՝ ինչ կլինի, ոչ մի բան մեզ չեն ասում»,-ասել է համայնքապետը:
Նրա հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ իրավիճակը Փառուխում հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն մարդիկ դեռևս տարհանված են:
Համայնքապետը շեշտեց, որ Քարագլուխը շատ կարևոր բարձունք է, որտեղից հակառակորդը կկարողանա իր դիտարկման ներքո պահել գյուղերը.
«Դրանից ներքև բոլորը հայկական գյուղեր են, դրանք բոլորը կկարողանան ադրբեջանցիները դիտարկել»,-ասել է Վարդան Միքայելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դադարեցվել է Արցախի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կ...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը «Բայրաքթար» է կիրառել. հայկական կողմը 2 զոհ ունի
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնում է...
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչու...
Թուրքերն առանց կրակոցների առաջացել են. Թորոսյանը նշում է, թե որն է նպատակը
Փառուխում կատարվող իրադարձությունները ընթացել են մինչ այժմ առանց մարտական գործողությունների, այսինքն առանց կրակոցների առ...