Լեհաստանն արգելափակել է ՌԴ-ի դեսպանատան բանկային հաշիվները
Լեհաստանի իշխանություններն արգելափակել են Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան բանկային հաշիվները՝ «փողերի հնարավոր լվացման և ահաբեկչության ֆինանսավորման» պատրվակով։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեւը։
«Մեր հաշիվները արգելափակվել են Ֆինանսների նախարարության որոշմամբ, այնուհետև Լեհաստանի դատախազի որոշմամբ՝ պատճառաբանելով, որ մեր հաշիվներից ստացված միջոցները իբր կարող են օգտագործվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման համար», - ասաց նա։
Անդրեևն ասել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ պահանջներ են ներկայացնում երկրից վտարված ռուս դիվանագետներին։
«Իմ հարցին պատասխան չի տրվել: Նրանք պարզապես վկայակոչում էին Վիեննայի կոնվենցիան և այլն», - ասաց դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնու...
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
«Բնակիչները չպետք է տուժեն». Զախարովան՝ Արցախի մասին
«Մենք ելնում ենք նրանից, որ հարկավոր չէ սրել առանց այն էլ ոչ պարզ հումանիտար իրավիճակը, և բնակիչները չպետք է տուժեն Մոսկ...
Բայդենն ասել է` որ դեպքում ՆԱՏՕ-ն զենքով կպատասխանի Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինայում քիմիական զենք կիրառի, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պատասխա...