«Դա կարող է բերել նոր պատերազմի». Աբրահամյանը` Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Արցախում ստեղծված իրավիճակը ոչ միայն հումանիտար, այլ նաև անվտանգային աղետ է: Ադրբեջանն ընդյալնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը և երկարաժամկետ կտրվածքով որևէ լուծում դեռևս տեսանելի չէ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և ընդգծեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը ավելի բարդանալու միտումներ ունի:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ երկարաժամկետ կտրվածքով պետք է հասկանանք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու՝ մեղմացնելու համար դրանց վտանգավոր հետևանքներն Արցախի վրա։
«Խնդիրը միայն գազամատակարարումը կամ սոցիալական որոշակի ծրագրեր իրականացնելը չէ, խնդիրը շատ ավելի բարդ է։ Կառավարությունը պետք է ունենա համալիր ծրագրեր, որովհետև այդ հարցերի կուտակումն ու չլուծումը կարող է բերել երկու խոշոր հետևանքի՝ կամ Արցախի մեծ ծավալի հայաթափմանը, կամ՝ երկրորդ տարբերակը, դա կարող է բերել նոր պատերազմի»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ մեր շուրջ, նաև մեր մասնակցությամբ ընթացող գործընթացներ կան, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել։
«Մեկ բան է, որ դու բանակցում ես կանխելու պատերազմը, մեկ այլ բան է, որ դու անվտանգային համակարգը և պետական կառավարման համակարգը պատրաստում ես հնարավոր գործողությունների։ Պետության խնդիրն է ստեղծել պայմաններ՝ ըստ իրավիճակային զարգացումների գործելու և խնդիրը լուծելու»,- նշեց Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնու...
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
«Բնակիչները չպետք է տուժեն». Զախարովան՝ Արցախի մասին
«Մենք ելնում ենք նրանից, որ հարկավոր չէ սրել առանց այն էլ ոչ պարզ հումանիտար իրավիճակը, և բնակիչները չպետք է տուժեն Մոսկ...
Բայդենն ասել է` որ դեպքում ՆԱՏՕ-ն զենքով կպատասխանի Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինայում քիմիական զենք կիրառի, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պատասխա...