Հասարակություն
«Արմենիա» ընկերությունը մարտի 24-31-ը չեղարկել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը
«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-31-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
«NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը իրականացվելու են ըստ ժամանակացույցի։ Այժմ վարվում են բանակցություններ, և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։ Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- գրել է Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Կառավարությունը փոփոխում է մանկատան շրջանավարտների բնակարանային աջակցության ծրագիրը
Կառավարությունն օտարման նոր որոշում է ընդունել
Սայաթ-Նովայի պողոտայում փոխվում է երթևեկության կազմակերպումը
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
5.0