ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական բանակի հրթիռային հարձակման պահը՝ S-300 Favorit զենիթահրթիռային համակարգի վրա
Համացանցում տեսակադրեր են տարածվել, որոնցում երևում է ռուսական բանակի հրթիռային հարձակման պահը՝ Կիևի հյուսիսում ուկրաինական բանակի S-300 Favorit զենիթահրթիռային համակարգի վրա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։