ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատուրքը զրոյացնելով՝ հույս ունենք, որ արտահանման ծավալները կտրուկ կավելանան․ նախարար

Մաքսատուրքը զրոյացնելով՝ հույս ունենք, որ արտահանման ծավալները կտրուկ կավելանան։ Այս մասին ԱԺ-ում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով Հովիկ Աղազարյանի հարցին, թե վճարումները հաստատուն են, կախված չե՞ն ընդհանուր արտահանվող գումարի չափից։ 

Վահան Քերոբյանը նշեց, որ գումարները հաստատուն են, ընդհանուր արտահանվող գումարից տոկոս չէ, այլ՝ մաքսավճար է, ձևակերպումների վճար է, որը փոքր և մեծ ապրանքի համար շատ քիչ է տարբերվում։ 

«Մաքսատուրքը զրոյացնելով՝ հույս ունենք, որ արտահանման ծավալները կտրուկ կավելանան, որովհետև մեր կարծիքով՝ մենք այնպիսի խոչընդոտ ենք վերացնում, որն էապես մեծացնելու է արտահանման հնարավորությունները՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար»,- նշեց Քերոբյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն