ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոհար Ավետիսյանին քննադատել են հայտնի թուրք խոհարարին հանդիպելու համար

Հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայ երկրպագուների կողմից ենթարկվել է քննադատության՝ թուրք խոհարար-բլոգեր Բուրաք Օզդեմիրի` Տաջիկստանում գտնվող ռեստորան այցելելու համար: 

 

Օզդեմիրի ինսթագրամյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, որ Բուրաքը վախեցնում ռուսաստանաբնակ հայուհուն, իսկ վերջինս էլ ճչում է ու սկսում բարձրաձայն ծիծաղել:

 

 «Ես շոկի մեջ էի: Շնորհակալություն, սիրելիս»,- տեսանյութը մեկնաբանել է Գոհար Ավետիսյանը:
 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Բուրաքն իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին՝ սոցցանցերում հրապարակումներ անելով:

Քաղաքականություն