«Պետք է սովորենք ապրել փակ գազատարով». Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանել է իր երեկվա հայտարարությունը
ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իր երեկվա հայտարարությունն այն մասին, թե պետք է սովորենք ապրել փակ գազատարով։
«Դուք փոքր եք եղել, մենք 90-ականներին ապրել ենք, երբ գազը չլինի ի՞նչ պետք է անենք, պետք է ինչ-որ բանով տաքանանք։ Դա չի նշանակում, որ գազատարը չպիտի վերականգնվի, պարզ չի՞ դա։
Ես իմ հարցազրույցում ասել եմ, որ պետք է ցանկացած իրավիճակում կարողանանք ապրել, ապրելով ստեղծագործել, ստեղծագործելով միասնաբար դուրս գալ մեկ այլ մակարդակի վրա, էնքան պարզ եմ դա ասել»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկվա իր հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը խոսել էր Արցախում գազի խնդրի մասին։
«Գազ, հումանիտար խնդիր․․․ հակառակորդը փորձում է մեզ թուլացնելով նոր առաջարկներ ներկայացնել: Մենք պետք է միակամ լինենք, սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»,-ասել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքի...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանությ...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...