ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախում փլուզումներ են եղել
Ձյան առատ տեղումների հետևանքով մայրաքաղաքում և հանրապետության շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզուման դեպքեր:
ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան:
Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է խոտի պահոցի և գոմի տանիքը, ինչպես նաև բնակարանին կից ծածկը:
ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ:
Հասցված վնասների չափը ճշտվում է:
[60596def3688020d52ce534eeacc5e30.jpg]
[f8c459aef47b8a6526e29e489dd33858.jpg]
[22227fdf7762ddf966613ec7c54e6422.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ իրավիճակ է շփման գծում. ՊԲ-ն հայտարարություն ունի
Հաղորդագրություն Մարտի...
Քիչ առաջ ադրբեջանական կողմը անհաջող հարձակման փորձ է կատարել. Արտակ Բեգլարյան
Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ, խցանումը ձգվում է մոտ 6 կմ
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևա...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակում են. ՊԲ-ի հաղորդագրությունը
Հաղորդագրություն Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործ...