Հայաստանի առաջարկները փոխանցվել են Բաքվին, առայժմ արձագանք չկա. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, Հայաստանը իր առաջարկներով համալրել է խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին նշեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով՝ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե արդյոք Հայաստանը ստացել է արձագանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու դիմումին։
«Դուք նաև նշել եք, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկներին և Ձեզ խնդրում եմ ևս մեկ անգամ ներկայացնել մեր պատասխանի մանրամասները, ինչպես նաև խնդրում եմ տեղեկացնել, թե արդյոք ունենք արձագանք Ադրբեջանից իրենց առաջարկին մեր պատասխանի վերաբերյալ»,- հետաքրքրվեց Ջուլհակյանը։
Ի պատասխան այդ հարցադրումների Արարատ Միրզոյանը նշեց, որ այս հարցերը հավելյալ պարզաբանման կարիք ունեն։
«Այն բանից հետո, երբ ասացինք, որ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը սխալ մեկնաբանություններ էին, քանի որ գնահատականները այնպիսին էին, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները։ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի, ըստ էության, ոչինչ չկա, այլ բան է, որ այդ առաջարկները ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։ Եվ ահա համապարփակ խաղաղության համար մենք մեր առաջարկներով լրացրել ենք, համալրել ենք օրակարգը և փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անդամ երկրներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին։ Բաքվից առայժմ պատասխան չունենք»,- եզրափակեց Միրզոյանը։
Նա նշեց, որ Հայաստանի առաջարկները հրապարակվել են «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...