Արցախի հարցը փակված չէ․ Հայաստանի պատվիրակները՝ ադրբեջանցիներին
Քիչ առաջ ԵԽ կոնգրեսը ի գիտություն ընդունեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները. Շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրեցին ադրբեջանցի պատվիրակների դժգոհությունը։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Երևանի ավագանու անդամ, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ամբողջ այս ընթացքում, մտաբերում էի այն ընդդիմադիրների ելույթները, որոնք փորձում են հանրությանը համոզել, թե ՀՀ պաշտոնական դիրքորոշումը այլևս չի ներառում Արցախի շահերի պաշտպանության հարցը։ Հայաստանյան պատվիրակներս խոսելով ՏԻՄ ընտրություններից արձագանքեցինք նաև ադրբեջանցի պատվիրակի ելույթին, պնդելով, որ զեկույցում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը ճշգրիտ է և որ Արցախի հարցը փակված չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...