«Ժամանակի ընթացքում նրանք կհասկանան՝ ինչ է կատարվում». Պեսկովը` ՌԴ քաղաքացիների կարծիքի մասին է խոսել
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշումը չողջունող քաղաքացիները փոքր թիվ են կազմում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ և հավելել, որ ժամանակի ընթացքում նրանք կհասկանան՝ ինչ է կատարվում։
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկանցնելու որոշմանը չաջակցող ՌԴ քաղաքացիները քիչ են, քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը, ավելի քան 75 տոկոսը, աջակցում են հատուկ գործողության անցկացմանը, աջակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ներկայացված տվյալները ստուգված են և փաստարկված։
«Մարդկանց ակտիվորեն բացատրում են այս գործողության նպատակներն ու պատճառները։ Մենք հույս ունենք, որ նրանք, ովքեր համաձայն չեն, կհասկանան՝ ինչ է կատարվում։ Շատ կարևոր է, որպեսզի համաձայնություն չհայտնողներն, այնուամենայնիվ, սկսեն կողմնորոշվել ստի այն մեծ հոսքում, որն Արևմուտքից է գալիս, հասկանան, որ իրենց մատուցվող նորություններում ամեն ինչը չէ, որ ճիշտ է»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է նաև, որ հատուկ գործողության անցկացումը սխալ համարող քաղաքացիները ՌԴ բնակչության 25 տոկոսից ավելի քիչ են։
«Անկասկած, նրանց կարծիքը լսում են, բայց, այնուամենայնիվ, փոքրամասնությունը մնում է փոքրամասնություն»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...