ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևերոդոնեցկում ռուսները խանութ են գնդակոծել. կան զոհեր և վիրավորներ․ 24tv.ua

Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը հայտնել է, որ ռուսական կողմը կրակել է Սեւերոդոնեցկի խանութներից մեկի վրա։ Կան զոհեր և վիրավորներ, թիվը ճշտվում է։ Նա նշել է, որ մարդիկ հերթ էին կանգնել մթերքների համար, հայտնում  է 24tv.ua-ն։  

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։