
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Hummer մակնիշի ավտոմեքենայով ոստիկանություն է բերման ենթարկվել հայտնի ՍՊԸ տնօրենը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆԳ և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ, ուժեղացված ծառայության ընթացքում Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Ղազարյանին։
Վերջինս եղել է Hummer մակնիշի ավտոմեքենայով։ Տ. Ղազարյանը ավտոմեքենայից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, ընդհանուր՝ 1.25 գր. կշռով դեղնականաչավուն զանգված և հայտնել է, որ հայտնաբերված հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը ձեռք է բերել Աբովյան քաղաքին հարակից ամայի դաշտից, վայրաճ կանեփի բույսից քաղելու եղանակով, իր անձնական օգտագործման համար և 0.68 գր. կշռով, բյուրեղանման զանգված, որը հանդիսանում է «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց և այն ձեռք է բերել «Տոռ Բռաուզեր» կայքի միջոցով՝ իր անձնական օգտագործման համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Ղազարյանը, ով հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, բաց է թողնվել։