
Փրկարարները չեն գտել չինական Boeing-ում վթարի ենթարկված ուղեւորների մարմինները

Փրկարարները դեռ չեն գտել Չինաստանի հարավում կործանված Boeing 737-ի ուղևորների և անձնակազմի մարմինները, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով փրկարարներին, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Մինչ օրս, ըստ փրկարարների, դեպքի վայրում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորներ, սակայն անհայտ կորածները դեռ չեն հայտնաբերվել», - հաղորդում է հեռուստաալիքը՝ առավոտյան թողարկման ժամանակ։
Նշվում է, որ լեռնային տեղանքը մեծ դժվարություններ է ստեղծում որոնողական աշխատանքների համար։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։