«Պատրաստ եմ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցը». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը բոլորի համար են։ Իսկ այնտեղից ինչ-որ ելք գտնելու համար պետք է կատարել այն առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»,֊ ասել է նա եվրոպական երկրների և Ուկրաինայի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է այդ հարցերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք արդիական են, մեզ համար կարևոր են։ Բայց ես վստահ եմ, որ այս հանդիպմանը այդ որոշումը չի կայացվի։ Անկեղծ ասած, անվտանգության երաշխիքների հարցում կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այդ մասին, ապա, ամեն դեպքում, դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ նաև և՛ Ռադայի, և՛ Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
«Սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Փոխանցու...
«Մեր երկրի տարածքները ենթակա չեն օտարման. հարցը փակված է». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատմականորեն արդարացված, վաղուց հասունացած և արդար է անվանել Ռուսաստ...
Պոդոլյակն ասել է` երբ է հնարավոր Պուտինի և Զելենսկու հանդիպումը
Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը հնարավոր կդառնա, երբ պատրաստ լինի ճանապարհային քարտեզի նախագիծը, որը նրան...
«Դա եղել և մնում է միջուկային զենքի կիրառման միակ դեպքը». Զախարովա
Միացյալ Նահանգները ձեռնակել է բոլոր միջոցները 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային ռմբակոծությունների թեման Ճապոնիայի բ...