Իտալիան սառեցրել Է ռուսաստանցի օլիգարխների 800 միլիոն եվրո գումարի ակտիվները
Իտալիան սառեցրել Է ԵՄ-ի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո ընդհանուր գումարի ակտիվները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:
«Պատժամիջոցները, որոնք մենք համաձայնեցրել ենք մեր գործընկերների հետ, նպատակ են դնում Ռուսաստանի կառավարությանը հասցնել մարտական գործողությունների դադարեցման, լրջորեն եւ անկեղծորեն նստել բանակցությունների սեղանի շուրջը: Ռուսաստանին, որը ցանկանում Էր մեզ բաժանել, մենք ցույց տվեցինք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ ՆԱՏՕ-ի միասնությունը:
Այդ պատժամիջոցները ծանր հարված հասցրեին Ռուսաստանի տնտեսությանը, ֆինանսական շուկաներին եւ այն անձանց անձնական կարողություններին, որոնք մոտ են կանգնած նախագահ Պուտինին: Իտալիայում մենք սառեցրել ենք ԵՄ-ի ցուցակում հայտնված օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո ունեցվածքը»,- հայտարարել Է նա՝ Վլադիմիր Զելենսկու տեսակոնֆերասից հետո ելույթ ունենալով ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...
Ահազանգել են, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա
Անհայտ անձը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում, որը պետք է նշանակման վայր ժամանի: Ա...
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...