Այն, ինչ կա սեղանին, բավարար է մարտական գործողությունները դադարեցնելու և լուրջ բանակցություններ սկսելու համար. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և բանակցություններ սկսել: Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում»:
«Այն, ինչ կա սեղանին, բավարար է մարտական գործողությունները դադարեցնելու և լուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Գուտերեշը: Նրա խոսքով՝ այս պատերազմում հնարավոր չէ հաղթել, վաղ թե ուշ այն մարտի դաշտից կտեղափոխվի բանակցային սեղանի շուրջ:
«Ուկրաինայում պատերազմի շարունակությունը բարոյապես անընդունելի է, քաղաքականապես աններելի և ռազմական տեսանկյունից՝ անիմաստ: Ժամանակն է վերջ դնել այդ սարսափելի անհեթեթ պատերազմին»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Խոսելով հակամարտության հետևանքների մասին՝ Գուտերեշն առանձնացրել է ամբողջ աշխարհում սննդամթերքի, էներգիայի և պարարտանյութերի գների սրընթաց աճը: Նրա գնահատմամբ՝ այս ամենը կարող է հանգեցնել գլոբալ ճգնաժամի:
Նմանատիպ հոդվածներ
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում վերջին զարգացումները
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի...
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...