Վեճ և դանակահարություն Արմավիրում. կան հոսպիտալացվածներ
Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշամբ իրեց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Հակոբ Հ.-ն է:
Նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ «աջ ազդրի վերին երրորդի ներքային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 19-ամյա Սարգիս Կ.-ն է: Մինչ բժիշկները վերջինիս նույնպես օգնություն էին ցուցաբերում, Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ մարտի 19-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, Բաղրամյան գյուղի կենտրոնական հատվածում գտնվող այգու մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է Հակոբ Հ.-ին, և Սարգիս Կ.-ին, պատճառելով նշված վնասվածքները:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Լոռու մարզում ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել են. Shamshyan. com
Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստի...
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
Մելիտոպոլի քաղաքապետը փոխանակվել է ինը ռուս գերիների հետ. ՌԴ ՄԻՊ
ՌԴ ՄԻՊ-ը հաստատել է, որ ինը ռուս գերիները փոխանակվել են Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովի հետ։ Այս մասին հայտարար...
Ուկրաինայում կրկին հայ է զոհվել
Ուկրաինայում ընթացող մարտերում զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի զինծառայող, հայազգի Արշակյան Մխիթարի Արթուրը, գրում են...