ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգեր կոչվող հատվածում այս պահին տեղումներ են և բուք

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-2 միջպետական ճանապարհի Զանգեր կոչվող հատվածում այս պահին տեղումներ են և բուք։ 

 

Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղում գործող սպասարկման կետում աջակցություն է ցուցաբերում երթևեկության մասնակիցներին՝ տրամադրելով թեյ, սնունդ։ Վարորդներին հորդորում ենք ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։