ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում գլխաշորով կին ոստիկանը մահակով ծեծել է մեկ այլ կնոջ

Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել քայլերթ իրականացրած Ֆուրքան հիմնադրամի անդամների նկատմամբ։ Վերջիններս ակցիա էին անցկացնում՝ հաջակցություն իրենց հիմնադրամի ձերբակալված անդամների, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ մայթին միայնակ կանգնած գլխաշորով կինը մահակի մեկ հարվածով տապալվել է գլխաշորով կին ոստիկանի կողմից։ Ամբողջ համացանցը ողողվել է այդ կադրերով և մեծ աղմուկ բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում։  

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների դեմ նաև արցունքաբեր գազ է կիրառել։