ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղաղման մասին տեղեկությունները
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղաղման մասին տեղեկությունները:
«Հայ ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ ԽՍՀՄ քարտեզների մոտ 600 մ խորությամբ ՀՀ տարածքում է գտնվում, ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։ Ամրաշինական նախնական աշխատանքներ կատարվել դրանից անմիջապես հետո։ Մասնավորապես, փորվել են խրամատներ, որոնք սակայն, պատշաճ կահավորման բացակայության պատճառով, ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել կացության համար։ Այդ իսկ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը, չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ հեռացել են:
Եղանակային փոփոխություններին ընդառաջ՝ նրանք վերադարձել են և նախկինում իրենց իսկ փորած խրամատների տարածքում, առանց առաջանալու տեղադրել վրաններ»։
Անդրադառնալով պնդմանը, թե գյուղը դիտարկման գոտում է հայտնվել, ՊՆ-ն տեղեկացրել է, որ կա նույն անվամբ 2 գյուղ։
«Հին ներքին Հանդը, որը բնակեցված չէ, և նորը, որն ադրբեջանական դիրքերից հեռու է շուրջ 2 կմ, և բացի այդ, տարածքում կա մի քանի բարձունք, ինչը բացառում է գյուղի դիտարկումը ադրբեջանական դիրքերից»։
Նմանատիպ հոդվածներ
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Youtube-ից խնդրել է հեռացնել ռուս կատակերգուի հետ հեռախոսազրույցի հատվածները
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը խնդրել է YouTube վիդեոհոսթինգի ղեկավարությանը հեռացնել Միացյալ Թագավորությա...
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում վերջին զարգացումները
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը Պուտինին անվանել է «արյունոտ բռնապետ» և «իսկական ավազակ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական ճեպազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «արյունոտ բռնապետ» և «իսկական...