ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանի հարավում Boeing 737 ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
Չինաստանի հարավում վթարի է ենթարկվել China Eastern ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Չինաստանի ազգային հեռուստատեսությունը։ Վթարը տեղի է ունեցել Գուանսի-Չժուանի ինքնավար մարզի Ուչժոու քաղաքային շրջանում։
Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություն չկա։
Ինքնաթիռում գտնվել է 133 մարդ։ Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Նշվում է, որ աղետի վայրում անտառային հրդեհ է սկսվել։