ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կիևում առևտրի կենտրոնը հողին է հավասարվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի «Ռետրովիլ» կոչվող հսկայական առևտրի կենտրոնը հրթիռային հարվածի հետևանքով ավերվել է, զոհվել է ութ մարդ: Ենթադրվում է, որ փլատակների տակ տասնյակ մարդիկ կան: 

Ինչպես գրում է Daily Mail-ը, այս մասին հայտնել է  Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով՝ գիշերը քաղաքի վրա մի քանի ռումբ է  նետվել: 

Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական ուժերն ավելացրել են հեռահար հրթիռային հարվածների հաճախականությունը: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևի հյուսիսում ծանր մարտերը շարունակվում են, իսկ հյուսիս-արևելքից ռուսական բանակի առաջխաղացումը դադարեցվել է: