Քաղաքականություն

Հարաբերությունները խզման եզրին են. ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանին

Հարաբերությունները խզման եզրին են. ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանին
Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր կանչել է ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից արված անընդունելի արտահայտությունների…

Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր կանչել է ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից արված անընդունելի արտահայտությունների առնչությամբ։ Այս մասին գրում է ТАСС-ը։
 

«Շեշտվել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները հարիր չեն նման բարձրաստիճան պետական գործչին և ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են կանգնեցնում։ Նախազգուշացրել ենք, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները կստանան վճռական և կոշտ հակահարված», – հայտնել են նախարարությունից։
 

Բացի դրանից, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ակտուալ երկկողմ հարցեր քննարկելիս դեսպանի առջև «սուր դրվել է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների նորմալ աշխատանքային պայմանների ապահովման հարցը, ներառյալ դրանց անխափան գործունեության երաշխիքները»։

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250