Այս գարուն այս կառավարությունը մոռացության է մատնվելու. Սաակաշվիլիի հայտարարությունը դատարանի դահլիճում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը ղեկավարելու երկար ժամանակ չի մնացել։
Քաղաքական գործիչն իր կանխատեսումներով կիսվել է դատարանի դահլիճում, որտեղ ընթանում է նրա գործով նիստը, գրում է apsny.ge կայքը։
Ինչպես նշել է Սաակաշվիլին, իշխանության ղեկին գտնվող կուսակցության ժամանակը գարնանը կլրանա, ինչից հետո Վրաստանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն։
«Ուկրաինան հաղթում է, իսկ ձեր ժամանակը սպառվում է։ Ես ոչինչ մոռանալու մտադրություն չունեմ: Ես ոչ մեկին չեմ սպառնում, ուղղակի բոլորը պետք է մտածեն դրա մասին։ Ես կարծում եմ, որ եթե մենք ակտիվ լինենք, ապա այս իշխանությանն առավելագույնը մեկուկես ամիս է մնացել։ Այս գարուն այս կառավարությունը մոռացության է մատնվելու: Դրանից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որում կընդգրկվեն «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչներ։ Դրանից հետո պետք է անցկացվեն ազատ ընտրություններ, քանի որ մեր պարտքն է Ռուսաստանի փլուզման պահը դիմավորել կայացած և պատրաստված»,- ասել է Սաակաշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...