Ադրբեջանը հրապարակավ, առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու հայտարարել է, որ մերժում է այս առաջարկը․ Միրզոյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ սահմանազատման և սահմանագծման թեմային:
«2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ Սոչի քաղաքում ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրվեց հայտարարություն, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում:
Մեր կառավարությունն այժմ ակտիվ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար և հանդես է եկել առաջարկությունների գործնական փաթեթով»,- ասաց Միրզոյանը:
Նախարարը հիշեցրեց, որ այդ առաջարկությունների հիմքում ընկած են հայաստանյան և ադրբեջանական զորքերի հայելային հետքաշման և զորքերը սահմանապահ ծառայությամբ փոխարինելու սկզբունքները:
«Ադրբեջանը հրապարակավ, առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու հայտարարել է, որ մերժում է այս առաջարկը: Այս մասով այլ առաջընթաց չկա, բայց մենք շարունակում ենք աշխատանքները: Այստեղ էականը սահմանների անձեռնմխելիությունը, հետագա կայունությունն ապահովելու համար ներդրումը և բնակիչների անվտանգությունն ապահովելն է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...
Ահազանգել են, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա
Անհայտ անձը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում, որը պետք է նշանակման վայր ժամանի: Ա...
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...