Պատահարներ
58-ամյա վարորդը Վազ 2103-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 58-ամյա Շահեն Արշակյանը իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու ծառերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Շ. Արշակյանն ու ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Բագրատ Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչր հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0