Ուկրաինայի և Բելառուսի միջև այլևս երկաթուղային հաղորդակցություն չկա
Ուկրաինայի և Բելառուսի միջև երկաթուղային կապ չկա, ռուս զինվորականները չեն կարողանա իրենց տեխնիկան երկաթուղով մատակարարել Բելառուսից։ Այս մասին Current Time-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի երկաթուղիների (Ուկրզալիզնիցիա) ղեկավար Ալեքսանդր Կամիշինը։
«Ես դիմել եմ բելառուսական երկաթուղու աշխատակիցներին՝ չհետևել հանցավոր հրահանգներին և չուղարկել ռուսական ռազմական գնացքներ Ուկրաինա։ Կարող եմ ասել, որ Բելառուսի և Ուկրաինայի միջև հաղորդակցություն չկա»,- ասաց նա։
Ուկրաինական երկաթուղու ղեկավարի խոսքով՝ ավելի վաղ ինքը դիմել է բելառուսական երկաթուղայիններին՝ «ռուսական տեխնիկայով գնացքներ Ուկրաինայի ուղղությամբ չուղարկելու կոչով»։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...