Ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմը ստանձնեց իր իսկ պայթեցրած գազատարի վերանորոգման աշխատանքները․ Սենոր Հասրաթյան
Երեք հռետորական հարց Արցախ մուտք գործող գազատարը վերականգնելուց հետո։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Նախ՝ ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմը ստանձնեց իր իսկ պայթեցրած գազատարի վերանորոգման աշխատանքները, այլ ոչ թե «Արցախգազը» (կամ առնվազն, այդ աշխատանքներում չապահովվեց՝ վերջինիս մասնակցությունը).
երկրորդ՝ Հայաստանից Արցախ մտնող գազատարի որևէ հատվածում նախքան պայթեցումը կա՞ր տեղադրված որևէ փական (винтель), որով հնարավոր էր անհրաժեշտության դեպքում արգելափակել գազի ներհոսքը հայկական երկրորդ հանրապետություն.
և երրորդ՝ հնարավո՞ր է, արդյոք, որ «պայթունը կազմակերպելով»՝ ադրբեջանական կողմը ոչ միայն նպատակ ուներ կաճաժամկետ ռեժիմով արցախահայության համար ստեղծել «անհարմարություններ», այլ նաև այդ պատրվակն օգտագործելով, Արցախ մտնող գազատարի վրա տեղադրել ՓԱԿԱՆ և այն որպես «մտրակ» , օգտագործել իր հետագա հակահայ գործողություններում...
Կարծում եմ այս հարցերի ամենաճիշտ պատասխանը կստանանք ոչ հեռու ապագայում»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...