ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում ձյան բարձրությունը հասնում է 40 սմ-ի. մեծ մասի տներում արդեն գազ կա
Արցախում բաժանորդների մեծ մասի մոտ գազամատակարարումը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Մոտակա ժամերին մնացած մասը ևս կապահովվի բնական գազով»,– գրել է նա իր Telegram–յան ալիքում։
Բեգլարյանը նշել է, որ այժմ Արցախի բնակչությունը կկարողանա հաղթահարել ջեռուցման խնդիրը։
«Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում ձյան ծածկույթի բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի, իսկ Արցախի մյուս բնակավայրերում՝ ավելի բարձր, ինչն աննախադեպ է մարտի համար։ Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը ավելի քան 11 օր անընդմեջ զրկվել էր բնական գազից ադրբեջանական կողմի արհեստական և միտումնավոր խոչընդոտների պատճառով»,– եզրափակել է նա։