ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը ցինիզմի գագաթնակետ անվանեց Պեկինի պարաօլիմպիկ խաղերից ռուսների հեռացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցինիզմի գագաթնակետ է անվանել Ռուսաստանի և Բելառուսի պարաօլիմպիկ թիմերի հեռացումը Պեկինի Պարաօլիմպիկ խաղերից։

 

«Ցինիզմի գագաթնակետը ռուս և բելառուս մարզիկների հեռացումն էր Պեկինի պարաօլիմպիկ խաղերից: Տուժեցին ոչ միայն անմեղ մարզիկները, այլ պարաօլիմպիկ մարզիկները, մարդիկ, ովքեր չկոտրվեցին, բայց հաղթահարեցին կյանքի ամենադժվար փորձությունները, որոնք արժանի են համաշխարհային աջակցությանը: Եվ հիացմունք, նրանց, ովքեր իրենց օրինակով հույս են տալիս միլիոնավորներին, ստիպում հավատալ իրենց և իրենց ուժերին»,- ասել է Պուտինը ՝ խաղերի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Քաղաքականություն