ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի ելույթի հեռարձակումն ընդհատվել է. Կրեմլից պարզաբանում են
Լուժնիկիում տեղի ունեցած հանրահավաք-համերգի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի հեռարձակումն ընդհատվել է «Росси́я-24» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակման ժամանակ, սակայն փոխարենը էկրաններին հայտնվել է երգիչ Գազմանովը՝ իր ելույթով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է՝ ինչու է Լուժնիկիում «Ղրիմյան գարուն» համերգ-հանրահավաքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի հեռարձակումն անսպասելիորեն ընդհատվել:
«Դա պայմանավորված էր սերվերի տեխնիկական խափանմամբ», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
Նա խոստացել է, որ «րոպեներ անց նախագահի ամբողջական ելույթը կկրկնվի»: «Ռոսիա 24» հեռուստաալիքն այդ պահին արդեն կրկին ցուցադրում էր ՌԴ նախագահի ելույթը։
Ղրիմի ու Սրաստոպոլի՝ Ռուսաստանի հետ վերամիավորման օրվան նվիրված համերգ-հանրահավաքը սկսվել է ժամը 15:00-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըստ ուկրաինական կողմի` Louis Vuitton-ի նոր հավաքածուն աջակցություն է Ռուսաստանին
Louis Vuitton-ը նոր հավաքածու է ներկայացրել, որում օգտագործվել են Z և V տառերը: Ուկրաինական կողմը կարծում է, որ դա աջակց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանին առաջարկել ենք մի քանի դիրք ետ քաշվեն մեր տարածքից, մենք էլ` իրենց տարածքից». Փաշինյան
Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը Լեհաստանում պիցցա է կերել ամերիկացի զինծառայողների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում է, հանդիպել է ամերիկացի զինծառայողների հետ, պիցցա կերել ու շնորհակալություն հայտնել՝...
«Ռուսաստանը հարձակվելու է դեպի Ուկրաինա ուղևորվող ռազմական բեռների վրա»․ Լավրով
«Մենք շատ հստակ ասել ենք, որ այն բեռները, որոնք մենք կհամարենք, որ զենք է փոխադրվում դեպի Ուկրաինայի տարածք, կդառնան օրի...