ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ռուսական ԱԹՍ-ները հարվածում ուկրաինական բանակի զինամթերքի պահեստներին

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Ֆորպոստ» հետախուզական-հարվածային դրոնի՝ օդակայանից օդ բարձրանալու տեսագրությունը։ Ցուցադրվում է նաև ԱԹՍ-ների թիրախավորման էկրանների տեսագրությունները՝ ռազմական օբյեկտներին հասցվող ճշգրիտ հարվածներով։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարվածային անօդաչուների համալիրները բարձր ճշգրտության հրթիռային սպառազինությամբ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի զրահապատ տեխնիկային, սպառազինության և զինամթերքի պահեստներին»,-ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ դրոնների հրթիռային սպառազինության մարտական կիրառումը կատարվել է միջին և փոքր բարձրություններից, իսկ ռազմական օբյեկտների և տեխնիկայի ոչնչացման արդյունքներն արձանագրվել են օբյեկտիվ վերահսկողության միջոցներով:

Քաղաքականություն