Մակրոնը կոչ է արել պատրաստ լինել հնարավոր զինված հակամարտությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում նախընտրական միջոցառման ժամանակ ասել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի բարձր ինտենսիվության պատերազմի, որը կարող է վերադառնալ եվրոպական մայրցամաք։
Ինչպես հայտնում է rbc.ru-ն, իր ելույթում Մակրոնն ընդգծել է, որ 2025 թվականին Ֆրանսիայի պաշտպանության բյուջեն կկազմի 50 միլիարդ եվրո, մինչդեռ այժմ այն 40 միլիարդ եվրոյից մի փոքր ավելի է։
«Մեր ուժերը միակ լիարժեք բանակն են եվրոպական մայրցամաքում: Մենք պետք է մեծացնենք ներդրումները, որպեսզի պատրաստ լինենք հնարավոր բարձր ինտենսիվության զինված հակամարտությանը, որը կարող է սկսվել մեր մայրցամաքում», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Նա նաև հայտարարել է զինված ուժերում պահեստազորայինների թվի կրկնապատկման և ոստիկանության ու ժանդարմերիայի թվի ավելացման մասին՝ առանց լրացուցիչ մանրամասների։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...