Պատահարներ
Հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում
Մարտի 18-ին, ժամը 19:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ շինության առաջին հարկի սենյակներից մեկում։
Փրկարարներն իրականացրել են տարահանում՝ շենքի երրորդ հարկից դուրս է բերվել 20 դեռահաս։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։53-ին, մարվել՝ 20։12-ին։ Խորհրդակցությունների սենյակում (մոտ 120 քմ) այրվել է գրասենյակային գույքը․ տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Լոռու մարզում ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել են. Shamshyan. com
Mercedes-ի միջից դուրս են նետել պայուսակ, որի մեջ եղել է 3 հատ փամփուշտով ատրճանակ ու ծալովի դանակ. կան բերման ենթարկվածներ. Shamshyan. com
Ադրբեջանի զինված ուժերը սադրանքի են դիմել Շիկահողի մոտակայքում. Միկա Բադալյան
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0