«Ես պատրաստ եմ նրա հետ խոսել». Կուլեբան Լավրովին հմուտ դիվանագետ է անվանել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Սերգեյ Լավրովին անվանել է հմուտ դիվանագետ և նշել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները նրա հետ։
«Լավրովը չափազանց հմուտ դիվանագետ է։ Կարծում եմ նա այսօր աշխարհում ամենաերկարակյաց արտաքին գործերի նախարարն է։ Նա պարզապես ահռելի փորձ ունի։ Ես պատրաստ եմ նրա հետ խոսել, ես պատրաստ եմ նրա հետ լուրջ և առարկայական զրույց ունենալ։ Բայց մեր բոլոր հանրային պատմությունները պետք է բանակցային սենյակից դուրս մնան։ Այդ ժամանակ միայն մենք կհասնենք արդյունքի»,- ասել է Կուլեբան։
Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ ցանկացած պատերազմ երկու ավարտ ունի։ Առաջինը, որ մեկ կողմը պարտվելու է, երկրորդ տարբերակը գործարքն է։
«Ես կարծում եմ, որ երկրորդ տարբերակը ավելի իրատեսական է։ Դրա համար մենք պետք է, որպես պետություն, որպես հասարակություն, հասկանանք, որ մեզ պատերազմը կանգնեցնելու համար պետք է համաձայնության գալ։ Ուկրաինական դիվանագիտությունն աշխատում է այդ ուղղությամբ, որ այդ համաձայնությունը Ուկրաինայի համար լինի առավելագույնս շահավետ»,- հայտարարել է Կուլեբան։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանը հարձակվելու է դեպի Ուկրաինա ուղևորվող ռազմական բեռների վրա»․ Լավրով
«Մենք շատ հստակ ասել ենք, որ այն բեռները, որոնք մենք կհամարենք, որ զենք է փոխադրվում դեպի Ուկրաինայի տարածք, կդառնան օրի...
Ղազախստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ մաքսային հաշվարկներում կանցնի ռուբլու
ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրման եւ բաշխման դեպքում ռուսական ռուբլու անցումը կվերաբերի Ռուսաստանին եւ Բելառո...
Բայդենի և Սի Ծինփինի խոսակցությունը մոտ երկու ժամ է տևել
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավարտել են տեսակոնֆերանսի ձևաչափով մոտ երկու ժամ տևած զրույցը։ Այս...
«Պուտինը պատասխանատվության կենթարկվի». Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատվության կենթարկվի Մարիուպոլի վրա հարձակումների համար: Այս մասին հայտարարել...