ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խարկովում չղջիկների միջոցով մարդկանց հիվանդություննե՞ր են փոխանցել․ ինչ է բացահայտել ՌԴ ՊՆ-ն

Խարկովի լաբորատորիայում ԱՄՆ հսկողության տակ գաղտնի նախագիծ է իրականացվել, որի շրջանակում ուսումնասիրվել է չղջիկների միջոցով մարդկանց հիվանդություններ փոխանցելու ճանապարհները։ Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ռուս մասնագետներն ուսումնասիրել են Խարկովի լաբորատորիայի հիման վրա Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից մարդկանց չղջիկների միջոցով հիվանդությունների փոխանցման ուղիների ուսումնասիրման գաղտնի նախագծի մանրամասները բացահայտող փաստաթղթերի բնօրինակները։ Ուզում եմ ընդգծել, որ փաստաթղթերի համաձայն` տվյալ ուսումնասիրությունները երկար տարիների ընթացքում իրականացվել են Խարկովում պարբերաբար հիմունքներով և ԱՄՆ–ի մասնագետների անմիջական վերահսկողության տակ»,– նշել է նա։

 

Գեներալը հավելել է, որ ամերիկյան նախագծի շրջանակում Խարկովի անասնաբուժության ինստիտուտում ուսումնասիրվել են վայրի թռչունները որպես բարձր վարակելիությամբ օժտված թռչնագրիպի փոխանցման վեկտոր։ Միաժամանակ գնահատվել են այն պայմանները, որոնց դեպքում փոխանցման գործընթացները կարող են անկառավարելի դառնալ, տնտեսական վնաս հասցնել, ինչպես նաև պարենային անվտանգության ռիսկեր ստեղծել։


 

Քաղաքականություն