ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խարդախությունների, բնակարանի վարձակալության խնդիրների մասին

Ռադիո Ավրորան այսօրվա օրվա թեմայի շրջանակներում քննարկում է բնակարանների վարձակալության, խարդախությունների թեման։ Մեր ուղիղ եթերին էր միացել փաստաբան Գոռ Գևորգյանը, ով օգտակար տեղեկություններ ներկայացրեց բնակարան վարձակալող մարդկանց համար։ 

 

Փաստաբանը նաև հավելեց, որ անշարժ գույքի հետ կապված ցանկացած պայմանագիր նոտարական վավերացում է պահանջում, այդ թվում՝ բնակարանի վարձակալությունը։ 

 

Ըստ նրա՝ պայմանագրի առկայության ժամանակ վարձակալն ապահովագրված է լինում տարատեսակ խնդիրներից, սակայն բնակարանատերերը ոչ միշտ են համաձայում վարձակալության պայմանագրի կնքմանը՝ քանի որ ստիպված են լինում պետությանը հարկ վճարել։ 

 

Փաստաբանը նշեց, որ վարձով բնակարանների պահանջարկի հետ միասին խարդախությամբ զբաղվողների գործն էլ է շատացել․ «Ուրիշի տունը վարձով տալիս են, առաջին ու վերջին ամիսների գումարները վերցնում են ու իրենք անհետանում»։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն էր տարածել և նշել, որ նման խնդիրների դեպքում կարող են իրենց դիմել։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն