Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերը հեռացվեցին շախմատի միջազգային մրցումներից

Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականներին հեռացրել է միջազգային մրցումներից՝ Համաշխարհային օլիմպիադա, աշխարհի թիմային առաջնություն, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ 

Անհատական մրցումներում Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները հանդես կգան չեզոք կարգավիճակում, ՖԻԴԵ-ի դրոշով։ 
Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների սկսվելուց  հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին, մարզական կազմակերպություններին եւ մրցումենրի կազմակերպիչներին հորդորել էր Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին եւ թիմերին զրկել միջազգային մրցումների մասնակցելու հնարավորությունից։

Քաղաքականություն

Պատահարներ