«Ռուս ժողովուրդն ունակ է հայրենասերներին տարբերակել դավաճաններից»․ Պուտինի նոր հայտարարությունը
Ռուսաստանի ժողովուրդը կկարողանա հայրենասերներին տարբերակել դավաճաններից, հասարակության այդպիսի զտումը միայն կամրացնի երկիրը, ՏԱՍՍ գործակալության հաղորդամամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ցանկացած ժողովուրդ, հատկապես ռուս ժողովուրդը, միշտ կկարողանա իրական հայրենասերներին տարբերակել դավաճաններից, և դրանց պարզապես դուրս թքել բերանից՝ այնտեղ պատահականորեն հայտնված ճանճի պես։ Համոզված եմ, որ հասարակության բնական և անհրաժեշտ ինքնամաքրումը միայն կուժեղացնի մեր երկիրը, մեր համերաշխությունը, համախմբվածությունն ու ցանկացած մարտահրավերի արձագանքելու մեր պատրաստակամությունը»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը գիտակցում է, թե ինչ ռեսուրսների է տիրապետում «ստի կայսրություն» Արևմուտքը, բայց այդ «կայսրությունն» անզոր է՝ ընդդեմ ճշմարտության ու արդարության։
«Մոսկվան հետևողականորեն շարունակելու է իր դիրքորոշումը հայտնել ամբողջ աշխարհին, իսկ մեր դիրքորոշումը բաց է ու անկեղծ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...