Մոլդովայի նախագահը Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել Մերձդնեստրից
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ Ռուսաստանը նշանակալի դեր ունի Մերձդնեստրի հակամարտության հետ կապված ամեն ինչում՝ սկսած դրա սկզբից, ուստի Քիշնևը շարունակում է պնդել, որ ռուս զինվորականները դուրս բերվեն Մոլդովայի տարածքից։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեքշաբթի երեկոյան ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունների վերաբերյալ փաստաթղթում փոփոխություն, ըստ որի՝ նա ընդունում է Մերձդնեստրը որպես «ռուսական օկուպացիայի գոտի»։
Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակ Վլադ Բատրինչան ճեպազրույցում ասել է, որ այս կերպ ԵԽԽՎ-ն փորձում է Մոլդովային ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ։
Չճանաչված Պրիդնեստրովյան Մոլդովական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի կողմից «օկուպացված» Մերձդնեստրի մասին ԵԽԽՎ-ի ձևակերպումն անվանել է ապակառուցողական և հակասող Տիրասպոլի և Քիշնևի միջև հարաբերությունների խաղաղ քաղաքական կարգավորման սկզբունքներին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում վերջին զարգացումները
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի...