Դեռ վաղ է որևէ համաձայնագիր հրապարակել. Պեսկովը` Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության անդամ Պոդոլյակը հայտարարել էր Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների համար փաստաթղթերի պատրաստման մասին: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Կրեմլի խոսնակ Պեսկովն էլ լրատվականի հետ զրույցում անդրադարձել է Պուտինի և Զելենսկու հանդիպման հեռանկարներին: Նա նշել է, որ նախագահները կարող են և պետք է հանդիպեն ոչ թե քննարկումների, այլ պայմանավորվածությունները ֆիքսելու համար:
Ավելի վաղ FT-ն` հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պլան են պատրաստել, որը ներառում է հրադադարի ռեժիմ և զորքերի դուրսբերում՝ Կիևի չեզոքության և ուկրաինական զորքերի թվի կրճատման պայմանով։
Պեսկովը ևս անդրադարձել է այս թեմային և նշել, որ «դեռ վաղ է որևէ համաձայնագիր հրապարակել»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...