Վերջին շրջանում իրավիճակը լարված է․ Պաշտպանության փոխնախարար
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ հակառակորդը Հայաստանի սուվերեն տարածք չի մտել.
«Ես կոնկրետ վայրով չասեմ, վերջին շրջանում իրավիճակը լարված է, կարող ենք բնորոշել որպես կայուն լարված, որովհետև ամսի 13-14-ի գիշերվանից և այսօր ևս, թեև մենք լուրջ խնդիրներ չենք ունեցել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Խոսքը Սյունիքի մասին չէ, Արցախի հատվածում է լարվածությունը, սակայն ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի բանակցությունների և այլ գործողությունների միջոցով հնարավոր էսկալացիայի խնդիրներ չծագեն»,- ասաց նա:
Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արման Սարգսյանը նշեց, որ ադրբեջանական կողմի այս քայլերը ընդհանուր խուճապային, վախի մթնոլորտ ստեղծելու, հայաթափման գործընթաց նախաձեռնելուն միտված քայլեր են։
«Քայլեր են արվում, որ լարված վիճակը պահպանվի: Ես առավոտվա դրությամբ կարող եմ ասել, որ իրավիճակը կայուն է: Մեր ստորաբաժանումները զգոն են, հետևում են ընթացքին և անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնեն»,- ասաց նա:
Հարցին, թե Արցախում ավելի լայն ռազմական գործողությունների վտանգ տեսնու՞մ է արդյոք, փոխնախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող բացառել որևէ սադրանք, որևէ մեկը չի կարող բացառել: Կապված աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ միգուցե հնարավոր սադրանքներ, քայլեր հակառակորդի կողմից ձեռնարկվեն, սակայն կարող եմ վստահ ասել, որ մեր կողմից որևէ ագրեսիվ քայլ չի իրականացվում»,-ասաց ՊՆ փոխնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...