Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են հրադադարի և զորքերի դուրսբերման հարցը. Պոդոլյակ

«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները այսօրվա բանակցություններում քննարկում են հրադադարի և Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման հարցերը։ Այս մասին Twitter-ում գրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ 

«Բանակցությունները շարունակվում են։ Վերսկսվել են խորհրդակցությունները հիմնական բանակցային հարթակի շուրջ: Ընդհանուր հարցեր կարգավորման, զինադադարի, երկրի տարածքից զորքերի դուրսբերման վերաբերյալ...»,- գրել է նա։

Քաղաքականություն