ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է, թե ով է ռուսական «Առաջին ալիք ներխուժած» կինը
Ռուսական հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնված կինը, ինչպես հայտնում են ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ները, Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան է, ով արդեն բերման է ենթարկվել։
Եթեր դուրս գալուց առաջ նա տեսաուղերձ է ձայնագրել, որում դատապարտել է ուկրաինական պատերազմը և հայտարարել, որ ամաչում է իր քարոզչական գործունեության համար։
Նշվում է, որ Օվսյաննիկովայի դեմ արձանագրություն է կազմվել ռազմական գրաքննության մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 20.3.3 հոդվածով՝ Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկման համար։