Ռուսաստանում հաշիվներ չունեն, որ արգելափակվեն. Սպիտակ տան արձագանքը՝ ռուսական պատժամիջոցներին
Միացյալ Նահանգների իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք հայտնվել են ՌԴ-ի պատժամիջոցների ցուցակում, ՌԴ այցեր չեն ծրագրել, այնտեղ հաշիվներ չունեն: Այս մասին հայտնել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Այնպես որ, մենք առաջ ենք շարժվելու»,–ասել է նա:
Փսակին նշել է, որ Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում հայտնված անձանցից ոչ ոք չի պլանավորել տուրիստական նպատակներով Ռուսաստան ուղևորություններ կատարել, չունի բանկային հաշիվներ, որոնց հասանելիությունը կարելի է արգելափակել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն անհատական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ղեկավարների և նրանց հետ կապված անձանց նկատմամբ:
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ մարտի 15-ից ռուսական «սև ցուցակում» փոխադարձության հիմքով ներառվում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին, ինչպես նաև մի շարք գերատեսչությունների ղեկավարներ և ամերիկացի հայտնի գործիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում վերջին զարգացումները
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի...